Կանացի շապիկ Ապրել Ապրել | բեժ | S | 01W-486-BD445
Ապրանքի նկարագրություն
Հավաքածուն նվիրված է Պ. Սևակի մշակութային ժառանգությանը՝ արտահայտված ժամանակակից դիզայներական լուծումներով։ Սա հավաքածուի գաղափարական մեխն է։ «Ապրե՜լ»՝ այստեղ պարզապես գոյություն չէ, այլ ընտրություն և պատասխանատվություն։ Պարույր Սևակը այս տողերով ձևակերպում է ապրելու էությունը՝ որպես կապ մարդուց դեպի հանրություն, «ես»-ից դեպի «մենք»։ Այս տողը ընտրվել է՝ ընդգծելու «ապրել» բայի արդիականությունն ու օրհասական նշանակությունը մեր իրականության մեջ, ինչպես նաև իր բարձր ճանաչելիության շնորհիվ՝ դարձնելով այն ազդեցիկ և գիտակցված կրելի արտահայտություն։ Կանացի շապիկն առանձնանում է ժամանակակից, ազատ և հարմարավետ ուրվագծով՝ ապահովելով անկաշկանդ շարժում և հաճելի զգացողություն առօրյա կրելու ընթացքում։ Մոդելի գլխավոր դետալը շապիկի վրա ասեղնագործված «Ապրե՜լ» բառն է, որը դիզայնին հաղորդում է նրբագեղ և արտահայտիչ բնույթ՝ միաժամանակ ընդգծելով հավաքածուի գաղափարական ուղերձը։ Բաղադրություն՝ 94% բամբակ, 6% էլաստան։