Շապիկ ԴՈՒ՝ ԶՎԱՐԹՆՈՑ
Կոդ՝
01U-025-BD409
16 900 ֏
Ապրանքի նկարագրություն
Հավաքածուն նվիրված է Պ. Սևակի մշակութային ժառանգությանը՝ արտահայտված ժամանակակից դիզայներական լուծումներով։
Այս տողը ներկայացնում է Հայաստանը՝ իր հակասություններով՝ և՛ տառապած, և՛ փառապանծ։ Այն մեր ինքնության և արմատների հետ կապի ամրության արտահայտումն է։ Պարույր Սևակն այստեղ միավորում է հիշողությունը, ցավն ու հպարտությունը՝ ձևակերպելով հավաքական ինքնության ուժեղ կերպար։ Այն ընտրվել է ոչ միայն իր գաղափարական խորության, այլ նաև բարձր ճանաչելիության համար՝ դարձնելով այն անմիջապես ընկալելի և ազդեցիկ կրելի արտահայտություն։
Շապիկն ունի ազատ և ժամանակակից կտրվածք՝ ապահովելով հարմարավետություն և անկաշկանդ շարժում։ Մոդելը ունիսեքս է և նախատեսված է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Առջևի և հետևի հատվածների դիզայնային պրինտերը ամբողջացնում են հավաքածուի գաղափարական և վիզուալ շեշտադրումները։ Կլոր օձիքն ու կարճ թևքերը ընդգծում են մոդելի ժամանակակից և առօրյա ոճը՝ դարձնելով այն հեշտ համադրելի տարբեր կերպարների հետ։
Բաղադրություն՝ 80% բամբակ, 15% պոլիէսթեր, 5% լայկրա։